Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը «միֆ» է անվանել հրեաների Ողջակիզումը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «միֆ» է անվանել հրեաների Ողջակիզումը (Հոլոքոսթ) եւ վերահաստատել է իր կարծիքը, թե հրեաներին պետք է վերաբնակեցնել:

Ելույթ ունենալով չորեքշաբթի օրը Սիստան -֊ Բալուջիստան նահանգում հավաքված հազարավոր մարդկանց առջեւ, Ահմադինեջադն ասել է. - «Մարդկանց թույլատրված է կասկածի տակ առնել Աստծո գոյությունը, բայց երբ որեւէ մեկը քննադատում է հրեաների Ողջակիզման միֆը, սիոնիստական բարձրախոսները եւ սիոնիզմի ջատագով կառավարությունները աղմուկ են բարձրացնում»:

Ահմադինեջադը նաեւ վերահաստատել է իր նախկին հայտարարությունը, թե հրեաները պետք է վերաբնակեցվեն Եվրոպայում:

«Հրեաներին պետք է վերաբնակեցնել Եվրոպայում, ԱՄՆ-֊ում, Կանադայում եւ Ալյասկայում», - կարծիք է հայտնել Իրանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG