Մատչելիության հղումներ

Գազի մատակարարման շուրջ բանակցությունները Թբիլիսիում հետաձգվել են


Չորեքշաբթի օրը Թբիլիսի պետք է ժամաներ «Գազպրոմ» ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը, սակայն անհայտ պատճառներով այցը հետաձգվել է մինչեւ հաջորդ շաբաթ:

Թբիլիսիում պետք է կայանային Ռուսաստանի կողմից Վրաստանին մատակարարվող գազի եւ Վրաստանի տարածքով Հայաստան փոխադրվող գազի շուրջ բանակցություններ:

Ռուսաստանը հայտարարել է, որ 2006 թվականից բարձրացնելու է Վրաստանին մատակարարվող գազի սակագինը 64 դոլարից մինչեւ 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Միաժամանակ Վրաստանը մտադիր է մի քանի անգամ ավելացնել իր տարածքով Հայաստան առաքվող ռուսաստանյան գազի փոխադրման սակագինը:

Ենթադրվում է, որ Ռյազանովի այցի ընթացքում Թբիլիսիում կքննարկվելու է նաեւ «ԳրուզՌուսգազպրոմ» համատեղ ռուս-֊վրացական ձեռնարկության ստեղծման հարցը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG