Մատչելիության հղումներ

Ստուգարք-ցուցահանդես ԵՊՀ-ում


Ողջ կիսամյակի ընթացքում ուսանողները որսացել էին հետաքրքիր պահեր, խոսուն պատկերներ:

«Ես քեզ սիրում եմ, իմ Երեւան,
Ինչպես մեր այն հին հեքիաթում
Դավթին սիրում էր իրա ձին»:

Չարենցյան այս տողերը առաջին կուրսեցի Վահեն ընտրել էր որպես բնաբան Երեւանի քանդվող շենքերի լուսանկարների համար: Իսկ սփյուռքահայ Մովսես-Խեչոն իր՝ Գյումրու «Հույս» մանկատան նկարների կողքին փակցրել էր գեղարվեստական մի քանի նկար:

«Նկարել եմ ընկերոջս դիմանկարը», - ներկայացրեց նա իր «Հավատ» լուսանկարը: - «Հավատը չես կարող շոշափել, այն զգում ես, իսկ ես այն արտահայտել եմ լույսի ու ստվերի խաղով»:

Ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը գոհ էր ցուցահանդեսից. իր խոսքով՝ եւս մեկ անգամ համոզվեց, որ գործը պետք է վստահել երիտասարդներին:

Ցուցահանդեսը դիտեց նաեւ համալսարանի պրոռեկտոր Արամ Սիմոնյանը: Նկարները նրան հետաքրքեցին ոչ միայն որպես բուհի պրոռեկտորի, այլեւ՝ որպես լուսանկարչի: Արամ Սիմոնյանն ինքը համալսարանում արդեն անհատական ցուցահանդես է ունեցել:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Կարեն Գրիգորյանը ասաց, որ այն կազմակերպվել է անձնական միջոցներով. դասընթացի համար ո'չ սարք է հատկացվել, ո'չ ժապավեն ու մարտկոց:

«Լուսանկարչության մեջ, սակայն, ամենակարեւորը տեսնել, գտնելն է: Ինչը հնարավոր չէ սովորեցնել», - ասում է նա: Կարենը համոզված է, որ ապագա լրագրողները «լավ աչք ունեն» եւ չի բացառվում, որ նրանցից ոմանք ապագայում զբաղվել հենց ֆոտոլրագրությամբ:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG