Մատչելիության հղումներ

Հոլանդական մրցանակ՝ Միքայել Պողոսյանին


«Զգացողությունը հաճելի է, բայց նման իրավիճակներում ես ինձ շատ ճնշված եմ զգում: Կասկածում եմ, թե արդյո՞ք ճիշտ են վարվել, որովհետեւ այն, ինչ ես իսկապես ուզում եմ անել, դեռ չեմ արել», - ասում է մրցանակակիր դերասանը:

Արքայազն Կլաուսի անվան հիմնադրամն այս տարի մրցանակ է շնորհել «Հումոր եւ սատիրա» թեմայի շրջանակներում ստեղծագործած եւ դեմոկրատիայի համար պայքարող արվեստի գործիչներին: Միքայել Պողոսյանից բացի, 10 մրցանակակիրների թվում են նաեւ արվեստագետներ Հարավային Աֆրիկայից, Եգիպտոսից, Ինդոնեզիայից, Զիմբաբվեից, Արգենտինայից, Իրանից, Կոնգոյից, Բրազիլիայից, Թանզանիայից եւ Քենիայից:

Գլխավոր մրցանակը՝ 100 000 եվրո, Ամստերդամի Թագավորական պալատում հանձնվել է Հարավային Աֆրիկայի ներկայացուցչին: Իսկ հայաստանցի դերասանին մրցանակը հանձնելու համար հատուկ Երեւան են ժամանելու հիմնադրամի ժյուրիի նախագահը (Ամստերդամից) եւ Հոլանդիայի դեսպանը (Թբիլիսիից):

Դեկտեմբերի 15-ին «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցում նրանք կհանձնեն մրցանակը՝ 25 000 եվրո՝ համապատասխան հավաստագրի հետ միասին:

Միքայել Պողոսյանն առաջին հայ դերասանն է, ով արժանացել է այս հիմնադրամի պարգեւին:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG