Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի իշխանությունները փակել են «Ազատություն» ռադիոկայանի Տաշքենդի գրասենյակը


«Ազատություն» ռադիոկայանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ռադիոկայանի ուզբեկական ծառայության գրասենյակի փակումը Տաշքենդում «նոր հարված է Ուզբեկստանի բնակչության ազատ խոսքի հիմնարար սկզբունքին»:

«Ուզբեկստանի իշխանությունների անհանդուրժելի քայլը լրացուցիչ հարված է հասցնում խոսքի ազատության առանց այն էլ ծանր իրավիճակին եւ նախագահ Քարիմովի կառավարության հերթական հարվածն է ուզբեկ ժողովրդի՝ ազատ խոսքի հիմնարար իրավունքին: Գրասենյակի փակումը չի նշանակում, որ «Ազատություն» ռադիոկայանը կհրաժարվի Ուզբեկստանում տիրող իրավիճակը երկրի ժողովրդին, Կենտրոնական Ասիայում եւ հեռարձակման մյուս տարածաշրջաններում ուշադրությամբ եւ անաչառ կերպով ներկայացնելուց», - երկուշաբթի հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի գործող նախագահ Ջեֆ Թրիմբլը:

Ուզբեկստանի արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հրաժարվել էր երկարաձգել «Ազատություն» ռադիոկայանի Տաշքենդի գրասենյակի աշխատակիցների հավատարմագրերը: Ռադիոկայանի գործող նախագահին հղած նամակում նշվում էր, որ «ռադիոկայանը խախտել է Ուզբեկստանի օրենքները՝ պարբերաբար աշխատանքի ընդունելով ռադիոկայանում չհավատարմագրված ուզբեկ լրագրողների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG