Մատչելիության հղումներ

Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա մարտին


Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործման կհանձնվի 2006 թվականի մարտին:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում շինարարական աշխատանքներն իրականացնող BOTAS ընկերությունը հայտարարել է, թե անհրաժեշտ է անցկացնել եւս 480 փորձարկում: Ավելի քան 4 մլն բարել հում նավթը Սանգաչալի տերմինալից արդեն հասել է Թուրքիայի տարածքում գործող առաջին պոմպակայան:

Իսկ «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ շուրջ 100 թուրք ձկնորսներ 3 միլիոն լիրայի (շուրջ 2,2 միլիոն դոլար) դատական հայց են ներկայացրել ընդդեմ BOTAS ընկերության, որը արգելել էր ձկնորսությունը Իսքենդերուն ծովածոցում՝ Ջեյհան նավահանգստի մերձակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG