Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանը անցել է աշխատանքի բնականոն գրաֆիկի


Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը այսօր հայտարարել է, որ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը անցել է աշխատանքի բնակականոն գրաֆիկի:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Քաղաքացիական ավիացիայի վարչությունում նշել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում եւ հարակից տարածքներում վերականգնվել է «տեսանելիության ընդունելի մակարդակը, ինչը հնարավորություն է տվել օրվա ընթացքում սպասարկել շուրջ 25 չվերթ`12 թռիչք եւ 13 վայրէջք»:

Երեւանի օդանավակայանի աշխատանքը մառախուղի պատճառով պարալիզացվել էր դեռ դեկտեմբերի 1-ին:

«Հայաէրոնավիգացիա» ընկերությունը խոստանում է եվրոպական TALES ընկերության հետ համատեղ մինչեւ դեկտեմբերի 20-ը «Զվարթնոց» օդանավակայանում ներդնել հակամառախուղային ILS-DME համակարգը: Այս համակարգի շահագործումից հետո «Զվարթնոց»-ը կհամապատասխանի միջազգային ավիացիոն աստիճանակարգի երրորդ կարգին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG