Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անցած շաբաթավերջին հրամանագիր է ստորագրել կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:

ANS հեռուստաընկերությանը Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել վառելիքի եւ էներգետիկայի նախարարի պաշտոնում:

Իլհամ Ալիեւի մեկ այլ հրամանագրով Ադրբեջանի պետական նավթային ընկերության նոր նախագահ է նշանակվել Ռովնագ Աբդուլաեւը, որը մինչ այդ ղեկավարում էր Հեյդար Ալիեւի անվան Բաքվի նավթավերամշակման գործարանը: Աբդուլաեւը նաեւ Ադրբեջանի երրորդ գումարման Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր է եւ «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG