Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության հարցեր


Թբիլիսիում երեքշաբթի օրը կայանալու է Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի (SCIRS) նախաձեռնած «Վրաց-թուրքական համագործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղան:

Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցող Հարավային Կովկասի պետությունների եւ Թուրքիայի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, դիվանագետներն ու փորձագետները քննարկելու են տարածաշրջանային համագործակցության ծրագրի իրագործման հեռանկարները:

SCIRS-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկու խոսքերով, միջոցառումը իրականացվելու է ԱԳԱԹ (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա) ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խորացնել եւ ընդլանել տարածաշրջանի մյուս պետությունների հետ Վրաստանի բարեկամական եւ գործընկերական հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG