Մատչելիության հղումներ

«Մահն արգելվո’ւմ է»


Սան Պաոլոյի մոտակայքում գտնվող Բիրիտիբա-Միրիմ բրազիլական փոքրիկ ավանի քաղաքապետ Ռոբերտո Պերեյրա Դա Սիլվան ստորագրել կարգադրություն, որով արգելել է... մահանալ:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, քաղաքապետարանը պարզաբանել է, թե «արգելքն ուժի մեջ է մինչեւ հաջորդ կարգադրությունը: Այն ընդունվել է, քանզի Բիրիտիբա-Միրիմի գերեզմանոցում այլեւս տեղ չկա»:

Բիրիտիբա-Մարիմի քաղաքապետարանի ինտերնետային էջում կա հատուկ հայտարարություն. - «Բիրիտիբա-Միրիմում մահն արգելվում է, օրինազանցները կտուգանվեն»:

Որոշումն ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, որքան կպահանջվի նոր գերեզմանոց կառուցելու համար: Բնակիչներին հորդորում են «հետեւել առողջությանը»:

Քաղաքապետարանի պաշտոնյա Անդրե Ժոզե Բարոզան հաղորդել է, որ շրջանային խորհուրդը՝ Ասամբլեան քննարկելու է քաղաքապետի ներկայացրած «օրինագիծը»: Նա պարզաբանել է, թե նման որոշման նպատակը «գործադիր իշխանության ուշադրությունը հրավիրելն է գերեզմանոցում ստեղծված աղետալի վիճակի վրա, համոզել Ասամբլեային վերանայել նոր գերեզմանների կառուցումն արգելող օրենքը»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG