Մատչելիության հղումներ

Թուրք գյուղացին ընկերոջն առաջարկել է փոխանակել կանանց


Թուրքիայի գյուղերից մեկի բնակիչը, որը փախել է ընկերոջ կնոջ հետ, առաջարկել է փոխարենը վերցնել իր կնոջը:

Ինչպես հինգշաբթի օրը հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը, Թուրքիայի հարավում գտնվող Թարսուս գյուղի բնակիչ 36-֊ամյա Ջենգիզ Էսմեն հայտնել է ոստիկանությանը, որ իր 18֊-ամյա կինը՝ Գյուլհանը գնացել է խանութ եւ այլեւս տուն չի վերադարձել:

Հաջորդ օրը Ջենգիզին զանգահարել է իր մերձավոր ընկեր Մեհմեդ Յաքշին եւ ասել. - «Մենք քո կնոջ հետ փախել ենք…Ուզու՞մ ես, դու էլ իմ կնոջը վերցրու»:

Յաքշիի կինը, որը երեք երեխայի մայր է, հրաժարվել է մեկնաբանություններից:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG