Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում թույլ են»


«Բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ մենք անընդհատ ստիպված ենք զիջել: Ադրբեջանի դիրքերը թույլ են», - հայտարարել է Բաքվում գործող «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Ակիֆ Նագին:

Ինտերնետային day.az պարբերականին տված հարցազրույցում Նագին փաստարկել է. - «Ամեն մի ընտրությունից հետո մեզ քննադատում են կեղծիքների համար եւ, կարծում եմ, մենք հերթական անգամ ստիպված ենք լինելու զիջել»:

«Ադրբեջանի եւ Lեռնային Ղարաբաղի միջեւ կարող է կնքվել մի պայմանագիր, որը կկանոնակարգի մեր հարաբերությունները՝ որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություն: Բանակցություններ նման ընթացքի ֆոնին Շուշիի եւ Lաչինի վերադարձ ակնկալելն ավելորդ է», - շարունակել է նա: - «Բանակցային գործընթացի ամենասկզբից քննարկվում է ոչ թե ադրբեջանական հողերի գրավված լինելու, այլ Lեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը... Դա հայկական դիվանագիտության հաջողությունն է»:

Նագիի գլխավորած «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը», հիշեցնենք, հայտնի է իր հակահայկական գործողություններով: Մանավորապես, 2004-ի հունիսին կազմակերպության ակտիվիստները փորձել էին տապալել Բաքվում անցկացվող ՆԱՏO-ի համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի ներկայացուցիչները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG