Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսաստանյան ռազմակայանները սպառնում են Վրաստանի անվտանգությանը»


«Քանի դեռ ռուսաստանյան ռազմակայանները դուրս չեն բերվել Վրաստանից, դրանք վտանգ են ներկայացնում երկրի համար, եւ դա արտացոլվել է Վրաստանի ազգային պաշտպանական ռազմավարությունում», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գիվի Թարգամաձեն:

Մեջբերելով վրաց պաշտոնյայի այս խոսքերը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթը հիշեցնում է, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանում ընդունվել է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որի համաձայն Վրաստանի ռազմավարական գործընկերներն են համարվում ԱՄՆ֊ը, Ուկրաինան, Թուրքիան եւ Եվրամիությունը:

«Ռուսաստանն այդ ցուցակում վերջինն է», - փաստում է մոսկովյան թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG