Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ԱՄՆ-֊ի դեսպանը հերքում է ընդդիմության մեղադրանքը


«Պարկեշտ չէ Ամերիկային մեղադրել երկակի ստանդարտներ կիրառելու մեջ», - ասել է Ադրբեջանում ԱՄՆ֊-ի դեսպան Ռինո Հարնիշը ի պատասխան Ադրբեջանի ընդդիմության պնդումներին, թե վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վաշինգտոնը սատար չկանգնեց դեմոկրատական արժեքներին:

«Այս տարվա ընթացքում ԱՄՆ-֊ը էական աշխատանք է կատարել ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ, եւ մենք կարող ենք դրանով հպարտանալ», - նշել է դեսպանը:

Ադրբեջանի ընդդիմությունը պնդում է, որ նոյեմբերի 6-֊ին կայացած ընտրությունների արդյունքները կեղծվել են, սակայն Միացյալ Նահանգները չի դատապարտել Ադրբեջանի իշխանություններին, քանզի նավթային շահեր ունի Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG