Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը թույլատրեց հայ խաղաղապահներին եւս մեկ տարի կատարել իրենց առաքելությունը Իրաքում


Հինգշաբթի օրը Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց նախագահի առաջարկությանը՝ Իրաքում հայ խաղաղապահների առաքելությունը եւս մեկ տարով երկարաձգելու մասին:

73 կողմ ձայներով խորհրդարանը թույլատրեց Հայաստանի մոտ 50֊ հոգանոց խաղաղապահ գումարտակին եւս մեկ տարի մնալ Իրաքում: Նախագահի առաջարկին դեմ քվեարկեցին Դաշնակցության խմբակցության բոլոր 12 անդամները: Իշխող կոալիցիայի մեջ մտնող դաշնակցականները դեմ էին քվեարկել նաեւ անցած տարվեվերջին, երբ խորհրդարանում առաջին անգամ լուծվում էր խաղաղապահներին Իրաք ուղարկելու հարցը:

Դաշնակցության դիրքորոշումը արտահայտում է Հայաստանում հնչեցվող մտահոգությունը, թե դա կարող է վնասել ոչ միայն իրաքահայ համայնքին, այլեւ հայ համայնքներին բոլոր արաբական երկրներում:

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, սակայն, կարծիք հայտնեց, թե անցած փորձը ապացուցել է, որ այդ մտահոգություններն անհիմն են:

Հայ խաղաղապահների երկրորդ հերթափոխի առաքելությունը Իրաքում ավարտվում է հաջորդ տարվա սկզբին:

Աշխարհի որոշ երկրներ որոշել են այս տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին դուրս բերել իրենց զորքերը Իրաքից:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG