Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշը հանդիպել է ադրբեջանցի ընդդիմադիրներին


Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշն այսօր Բաքվում հանդիպել է ընդդիմադիր երկու հիմնական դաշինքների՝ «Ազադլիգ»-ի եւ «Ազգային միասնության» ղեկավարներին: Ադրբեջանի Ժողճակատի գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են նոյեմբերի 6-ի խորհդարանական ընտրությունների արդյունքները:

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է Միացյալ Նահանգների դեսպանատան վիճահարույց հայտարարությանը: Անցած ուրբաթ օրը տարածած հայտարարությամբ դեսպանատունը ողջունել էր Ադրբեջանի Սահմանադրական դատարանի որոշումը 6 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Ասվել է նաեւ, թե «Միացյալ Նահանգները ցանկանում է սերտորեն համագործակցել նորընտիր պատգամավորների հետ»:

«Ազադլիգ»-ն ու «Ազգային միասնություն»-ը քննադատել են այդ հայտարարությունը՝ նշելով, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, մինչդեռ, նմանօրինակ հայտարարությամբ ԱՄՆ-ը, փաստորեն, ճանաչում է դրանց արդյունքները:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG