Մատչելիության հղումներ

«Նոր հարեւանության» տրանսպորտային ուղիները բարելավելու համար հսկայական գումար է անհրաժեշտ


Եվրահանձնաժողովի փորձագետներն այսօր հրապարակել են մի զեկույց, ըստ որի Եվրամիությունը հարեւան երկրների հետ կապող տրանսպորտային ուղիները մինչեւ 2020 թվականը բարելավելու համար կպահանջվի շուրջ 45 միլիարդ եվրո (53 միլիարդ դոլար):

Տրանսպորտի համակարգի բարելավումն անհրաժեշտ է փոխադարձ առեւտուրը խթանելու համար: Փորձագետներն առաջարկում են ընդարձակել եւ նորոգել Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի, Կասպից եւ Բալթիկ ծովերի առափնյա երկրների հետ ծովային, օդային եւ ցամաքային ճանապարհները:

Ծրագրերից մեկով նախատեսվում է ստեղծել «ծովային մայրուղի», որը Բալթիկ ծովը՝ Ատլանտյան օվկիանոսով, Միջերկրականով եւ Սեւ ծովով, կկապի Սուեզի ջրանցքի հետ:

Փորձագետներն առաջարկում են ստեղծել համատեղ հսկողության կենտրոններ եւ միասնական օրենսդրական դաշտ, որը կապահովի տրանսպորտային համակարգի աշխատանքը:

0դային տրանսպորտի գործունեությանը պետք է նպաստի «Գալիլեո» արբանյակային համակարգը:

Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրում ընդգրկված է 53 երկիր, այդ թվում՝ Հայաստանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG