Մատչելիության հղումներ

«Վրաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը» անհնար կլիներ առանց ԱՄՆ-֊ի աջակցության», - հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդում:

«Վարդերի հեղափոխությունը» հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ ԱՄՆ-֊ը սատարում էր մեր երկրում քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների, ազատ մամուլի զարգացմանը: Որեւէ մեկը չի կարող ասել, թե դա ինչ արժեր՝ ֆինանսական աջակցությունն էական էր, բայց ԱՄՆ֊-ի համար այն փոխհատուցվել է՝ Վրաստանը դարձել է Միացյալ Նահանգների հավատարիմ եւ երկարաժամկետ գործընկերը», - ասել է Բարամիձեն:

Ռուսաստանյան ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի վկայությամբ, վրացի պաշտոնյան փաստել է. - «Վրաստանի ժողովուրդը դարձել է, երեւի թե, ամենաամերիկամետն աշխարհում»:

Ըստ վերջին հարցումների, Վրաստանի բնակչության 75 տոկոսը կողմ է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-֊ին, 76 տոկոսը՝ Եվրամիությանն ինտեգրվելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG