Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը վավերացրեց ռուս֊-հայկական պայմանագիրը


Ռուսաստանի Դաշնության խորհուրդը չորեքշաբթի օրը վավերացրեց Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված պայմանագիրը կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին:

2001 թվականին ստորագրված այդ պայմանագրի համաձայն Ռուսաստանը եւ Հայաստանը պարտավորվում են իրենց օրենսդրություններին համապատասխան ապահովել կապիտալ ներդրումների պաշտպանությունը:

Դաշնության խորհրդի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահ Վլադիմ Գուստովը համոզմունք է հայտնել, թե «այս համաձայնագիրը կնպաստի ինչպես տնտեսության, այնպես էլ գիտության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG