Մատչելիության հղումներ

Թուրան Մորալի. «Բաքու - Ախալքալակ - Թբիլիսի նախագիծը կիրականացվի»


Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին հայտարարել է, որ Բաքու - Ախալքալակ - Թբիլիսի նախագիծը իրականացվելու է հակառակ Հայաստանի կողմից հարուցվող խոչընդոտների:

«Նախագծի իրականացումը չափազանց կարեւոր խնդիր է: Հայաստանը փորձում է խոչընդոտել նախագծային աշխատանքները: Չնայած դրան, երկաթուղին շահագործման է հանձնվելու», - «Թրենդ» գործակալությանը ասել է Թուրան Մորալին՝ ավելացնելով. - «Դա Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ցանկությունն է»:

«Բաքու - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման իրագործման շրջանակներում ինժեներական նախապատրաստական աշխատանքները կավարտվեն 2006 թվականին», - ասել է Մորալին, որի խոսքերով, նախագծի ֆինանսավորման աշխատանքները քննարկվելու են մասնագետների կողմից նախնական նախագծային զեկույցին հաջորդող փուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG