Մատչելիության հղումներ

«Պատերազմը կարող է վերսկսվել, եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղը»


Ադրբեջանի պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ պատերազմը կարող է վերսկսվել, եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե կարող է պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե այդպես պատահի, դա կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը», - ասել է Սաֆար Աբիեւը ԱՄՆ֊-ի պաշտպանության նախարարի երկրորդ օգնական Ջիմ ՄքԴուգալի հետ հանդիպման ժամանակ:

«Ասոշեյթեդ Փրես»-ի վկայությամբ, անցած ամիս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ Երեւանը կարող է պաշտոնապես ճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե դրա կարգավիճակի շուրջ բանակցությունները փակուղի մտնեն:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, Աբիեւը նաեւ կարծիք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը սպառնալիք է Բաքու -֊ Թբիլիսի -֊ Ջեյհան նավթատարի անվտանգության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG