Մատչելիության հղումներ

logo-print

Մի բան է օրենքը, մեկ այլ բան է իրականությունը


Թեեւ 2003 թվականին ընդունվել է լրագրողի օրինական գործունեությանը խոչընդոտող անձանց պատժելու մասին հոդված Քրեական օրենսգրքում, սակայն, զեկուցողի հավաստմամբ, այն չի գործում:

2003 թվականից մինչեւ օրս այդ հոդվածով պատասխանատվության են ենթարկվել ընդամենը երկու անձ, ովքեր 2004 թվականի ապրիլի 5-ի հանրահավաքի ընթացքում ջարդել էին լրագրողների աշխատանքային գործիքները՝ խոչընդոտելով նրանց օրինական գործունեությանը:

Սակայն, ինչպես հավաստիացնում է Օլգա Սաֆարյանը, նման օրինախախտումներ կատարվում են պարբերաբար: Օրինակ, երբ 2004 թվականի օգոստոսի 24-֊ին լրագրողները Ծաղկաձորում փորձել էին տեղեկություններ հավաքել այնտեղ կատարվող անտառահատման եւ ամառանոցների շինարարության մասին, մի աշխատակից, ուժ գործադրելով, խլել է ֆոտոլրագրողի լուսանկարչական ապարատի հիշողութան չիպը, ինչի հետեւանքով լրագրողը չի կարողացել ավարտել իր գործը: Դատարանը, սակայն, այս ամենը դիտարկել է ոչ թե որպես Քրեական օրենսգրքի՝ լրագրողներին վերաբերող 164-րդ հոդվածի խախտում, այլ պարզապես խուլիգանություն: Նման դեպքերը, զեկուցողի խոսքերով, չափազանց շատ են:

Կլոր սեղանին մասնակցող իրավախորհրդատու Մովսես Հակոբյանը նշեց, որ հաճախ լրագրողների իրավունքները խախտվում են հենց վերջիններիս չիմացության պատճառով: 6 քաղաքներում, այդ թվում նաեւ Երեւանում, անցկացված սոցիոլոգիական հարցումներին մասնակցած լրագրողների միայն 30 տոկոսն է լիովին տեղեկացված իր իրավունքների մասին, նույնքան թվով լրագրողներ միայն մասնակի են ծանոթ իրենց իրավունքներին, իսկ մնացած 40 տոկոսը ընդհանրապես չգիտի իր իրավունքները:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG