Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում դժգոհներին հավաքվել խորհրդարանի դիմաց


Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության եւ «Դեմոկրատական ճակատ» խմբակցության ղեկավար Քոբա Դավիթաշվիլին կոչ է արել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են ներկա իշխանություններից, հաջորդ երեքշաբթի օրը ժամը 11֊ին հավաքվել խորհրդարանի դիմաց:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, այսօրվա ասուլիսում նա կարծիք է հայտնել, թե «ժողովուրդը պետք է հիշեցնի երկրի ղեկավարներին իրենց տված խոստումների մասին»: Պատգամավորը հիշեցրել է, որ ժամանակին Միխեիլ Սահակաշվիլին եւ նրա «Ազգային շարժում»-ը խոստանում էին բարձրացնել կենսաթոշակները, վերադարձնել ավանդները եւ այլն: «Սահակաշվիլին տառապում է ամնեզիայով, եւ մենք պետք է բուժենք նրան», - ասել է Դավիթաշվիլին:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG