Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ձերբակալվել է երկու շոտլանդացի


Բաքվի Խաթայի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է 2 շոտլանդացու, որոնք, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, կասկածելի գործողություններ էին իրականացնում ջրամբարներից մեկի մոտ:

Ըստ «Էխո» թերթի, նրանք սպիտակ փոշի էին լցնում ջրամբարի մեջ, իսկ ATV հեռուստակայանը հաղորդում է, որ օտարերկրացիները կավիճով նշագծումներ էին կատարում ջրամբարի մերձակայքում:

Օտարերկրացիները հարցաքննվել են ոստիկանական բաժանմունքում: Ըստ տարբեր աղբյուրների, նրանցից առնվազն մեկը աշխատում է «Բրիթիշ փեթրոլիում» նավթային ընկերությունում, որը, սակայն, պնդում է, թե իր աշխատակիցներից որեւէ մեկի ձերբակալման մասին տեղեկություններ չունի:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG