Մատչելիության հղումներ

Վրաստանը Ռուսաստանից պահանջել է ձերբակալել Գեորգաձեին


Վրաստանի արտգործնախարարությունը պահանջել է Ռուսաստանից միջոցներ ձեռնարկել Վրաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Իգոր Գեորգաձեին ձերբակալելու եւ Վրաստանին հանձնելու համար:

Վրաստանի արտգործնախարարության տեղեկատվության դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «չնայած Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է եթեր տրամադրել Գեորգաձեին, որը մեղադրվում է նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դեմ մահափորձ կատարելու մեջ եւ փնտրվում Ինտերպոլի կողմից, դեկտեմբերի 4-֊ին «ՏՎՑ» հեռուստաալիքով Գեորգաձեն վիրավորական արտահայտությունների է արել Վրաստանի հասցեին»:

Ըստ ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ի, Գեորգաձեն արդեն 10 տարի է, ինչ բնակվում է Վրաստանից դուրս եւ ղեկավարում Վրաստանում գործող «Արդարություն» ընդդիմադիր կուսակցությունը:

Կուսակցության ներկայացուցչները երկուշաբթի հայտարարել են Թբիլիսիում բողոքի ակցիաների շարք կազմակերպելու մտադրության մասին՝ պահանջելով երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG