Մատչելիության հղումներ

logo-print
Մոսկվայի հարավ-արեւելյան շրջանում երկուշաբթի երեկոյան ծեծկռտուքի ընթացքում սառը զենքով վիրավորվել է մի հայ երիտասարդ:

«Ինտերֆաքս» գործակալությանը Մոսկվայի իրավապահ մարմինները հայտնել են, որ կռիվը հրահրել են ծայրահեղական այզգայնամոլական խմբավորման «սափրագլուխները» (դատելով արտաքին տեսքից): Վերջիններս բախվել են ԱՊՀ տարբեր երկրներ ներկայացնող մի խումբ բանվորների հետ:

Բանվորների թվում է եղել 34-ամյա Մհեր Ժամhարյանը, ով բնակվում էր Ռուսաստանի Պենզայի երկրամասում: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Անցյալ շաբաթ Ռուսաստանում սպանվել էին Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Լեւ Կարապետյանը եւ Արմեն Եղիազարյանը: Երկու դեպքում էլ հարուցվել է քրեական գործ, կատարվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG