Մատչելիության հղումներ

Թուրքիայի հյուսիս-արեւելքում երկուշաբթի օրը ականի պայթյունից ծանր վիրավորվել է մի հովիվ, նրա 15 ոչխարները տեղում սատկել են:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, 19-ամյա հովիվ Ուգուր Չեթինը մուտք է գործել Կարսի շրջանում Հայաստանի հետ սահմանին կից արգելված գոտի, որտեղ եւ տեղի է ունեցել միջադեպը:

Հովիվը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ եւ հասցվել մերձակա հիվանդանոց, որտեղից նրան հետագա բուժման նպատակով տեղափոխել են Էրզրում:

Գործակալությունը նաեւ հաղորդում է, թե արեւելյան Թուրքիայում հազվադեպ չեն դեպքերը, երբ ականի պայթյունի զոհ են դառնում հովիվները կամ պատահական մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG