Մատչելիության հղումներ

Վրաստանի «Արդարություն» կուսակցությունը մտադիր է պահանջել արտահերթ ընտրություններ


Վրաստանի ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունը մտադիր է բողոքի ակցիաների շարք անցկացնել Թբիլիսիում՝ պահանջելով երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը կուսակցության առաջնորդներից Կախա Կանտարիան հայտնել է, թե իրենք մտադիր են «հնարավոր բոլոր մեթոդներով եւ Վրաստանի Սահմանադրության շրջանակներում հասնել իշխանափոխության»: Այդ նպատակով կուսակցությունը ներկայումս մոբիլիզացնում է իր ներկայացուցիչներին եւ համախոհներին:

Ակցիայի անցկացման ժամկետը առայժմ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG