Մատչելիության հղումներ

Թուրքական ընկերությունը կուսումնասիրի Կարս -֊ Ախալքալակ -֊ Թբիլիսի -֊ Բաքու երկաթուղու կառուցման հնարավորությունը


Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, թուրքական «Յուկսել Դոմոնիք» ընկերությունը կուսումնասիրի Կարս ֊- Ախալքալակ ֊- Թբիլիսի -֊ Բաքու երկաթուղու կառուցման հնարավորությունը եւ իր եզրակացությունը կներկայացնի Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը:

Դրանից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտի նախարարները եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարարը 2006 թվականի սկզբին կհանդիպեն Թուրքիայում՝ վերջնականապես ճշտելու երկաթուղու կառուցման ժամանակացույցը:

Նախնական հաշվարկներով, Կարս ֊- Ախալքալակ -֊ Թբիլիսի -֊ Բաքու երկաթուղու կառուցման համար կպահանջվի մոտ 400 միլիոն դոլար:

Հայաստանը խիստ ընդդիմանում է այդ ծրագրի իրականացմանը՝ պնդելով, որ անհրաժեշտ վերաբացել Կարս ֊- Գյումրի երկաթուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG