Մատչելիության հղումներ

Հայկական հարցերին սատարող կոնգրեսականների թիվը հասել է 152-ի


Ամերիկայի հայկակական համագումարը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խմբին միացել է եւս երեք կոնգրեսական՝ հանրապետականներ Իլեանա Ռոս-Լեհթինենը, Չարլի Դենթը եւ դեմոկրատ Դոնալդ Փայնը՝ խմբի անդամների թիվը հասցնելով 152-ի:

«Կոնգրեսում գտնվելու տարիներին ես ակտիվորեն աջակցել եմ մարդկության դեմ գործած հանցանքների, ներառյալ՝ հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանության քաղաքականության ճանաչման ջանքերին: Հույս ունեմ այս հարցում, ինչպես նաեւ Ամերիկայի հայ համանքի համար կարեւոր այլ հարցերում շարունակել համագործակցությունը Կոնգրեսի խմբի հետ», - հայտարարել է կոնգրեսական Դոնալդ Փայնը:

Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խումբը գործում է 1995 թվականից: Հանձնախմբի համանախագահներն են Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG