Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»


«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով, այլ տարբերակներ չեն քննարկվում», - ուրբաթ օրը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում: - «Սա այն սահմանն է, որից այն կողմ որեւէ փոխզիջում հնարավոր չէ»:

Ադրբեջանի նախագահի կարծիքով, փոխզիջում է արդեն այն փաստը, որ բանակցությունները շարունակվում են 10 տարի: Ռուսաստանյան ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊ի վկայությամբ, Ալիեւը ասել է, թե «խաղաղ բանակցությունների ներուժը դեռ չի սպառվել, բայց դրանք դեռեւս արդյունքներ չեն տվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG