Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Թուրքիային է հանձնել Քրդական աշխատավորական կուսակցության երկու անդամների


Ինտերպոլի Ադրբեջանի ազգային բյուրոյից հայտնել են, որ Ադրբեջանից Թուրքիայի իրավապահ մարմիններին են փոխանցվել Քրդական աշխատավորական կուսակցության երկու անդամներ:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, Թուրքիայի քաղաքացիներ Ահմեթ Քիրբողանի եւ Աթեշ Էդիպի էքստադիցիան իրականացվել է դատական որոշման հիման վրա: Վերջիններս մեղավոր են ճանաչվել մի շարք ծանր իրավահանցանքներ, այդ թվում՝ զինված հարձակում գործելու մեջ:

Օրերս Թուրքիայի է փոխանցվելու նաեւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամ Պելիտ Էլիֆը, որի էքստադիցիան ուշացվել է «տեխնիկական պատճառներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG