Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը «չի կարող ապահովել հանրահավաքի անվտանգությունը»


Հայաստանյան միացյալ ընդդիմության՝ 18+1+8-ի առաջնորդները հինգշաբթի ուշ երեկոյան հրավիրված նիստում միաձայն հաստատել են վաղվա հանրահավաքում հրապարակվելիք հայտարարության տեքստը:

Երեւանի քաղաքապետարանը, մինչդեռ, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմանը ի պատասխան, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նիստի մասնակիցներից Ռազմավարական ծրագրերի մշակման եւ պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Վահան Շիրխանյանը, տեղեկացրել է, թե Ռուսաստանի վարչապետ Ֆրադկովի այցի հետ կապված «չեն կարող ապահովել հանրահավաքի անվտանգությունը»:

Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը փոխանցեց նաեւ, որ որոշվել է հանդիպել արտասահմանյան երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ. - «Ներկայացնել նրանց իրավիճակը: Քննարկել ստեղծված իրավիճակը եւ առաջարկվող լուծումները»:

Շիրխանյանը ասաց նաեւ, որ մշակվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների շուրջ՝ իրենց ունեցած փաստաթղթերը «միջազգային եւ Հայաստանի հանրությանը ներկայացնելու կարգը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG