Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշը հաստատել է, որ ԱՄՆ-ը երկու ռադար է կառուցում Ադրբեջանում


Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինո Հարնիշը հաստատել է, որ ամերիկացիներն Ադրբեջանի տարածքում կառուցում են երկու ռադար:

«Դրանք եւ մյուս ռադարները մոնիտորինգ են իրականացնելու Կասպյան տարածաշրջանում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով Վաշինգտոնում չորեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բիզնես-խորհրդաժողովում, ասել է դեսպանը: - «Այդ ռադարների շնորհիվ Ադրբեջանի առափնյա պաշտպանության ստորաբաժանումներն ավելի արդյունավետ կհսկեն Կասպից ծովի եւ առափնյա շրջանների իրավիճակը, ավելի արդյունավետ կպայքարեն մաքսանենգության դեմ եւ ի զորու կլինեն կանխել զանգվածային ոչնչացման զենքի ապօրինի փոխադրման հնարավոր դեպքերը»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ, ըստ ամերիկյան աղբյուրների, Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում է Կասպյան տարածաշրջանի նավթային ենթակառուցվածքների, մասնավորապես, խողովակաշարերի անվտանգության ապահովման ծրագրերին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG