Մատչելիության հղումներ

Վրաստանը մի քանի անգամ ավելացնելու է ռուսաստանյան գազի տարանցիկ գները


Վրաստանը մի քանի անգամ ավելացնելու է ռուսաստանյան գազի տարանցիկ գները: Երկրի վառելիքի եւ էներգետիկայի նախարարությունից «Կովկասպրես»-ին հայտնել են, որ 1000 խորանարդ մետր գազի տարանցման համար Վրաստանը ներկայիս 6 դոլարի փոխարեն պահանջելու է 30֊-35 դոլար:

Նախարարությունը պատճառաբանել է, թե տարանցիկ գները հավասարեցվելու են Ռուսաստանի տարածքով գազի տարանցման գներին: Ըստ նախարարության ներկայացուցչի, դա «հարկադիր միջոց» է, որը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը հունվարի 1֊-ից մտադիր է բարձրացնել Վրաստանին վաճառվող գազի գինը 68-֊ից մինչեւ 110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG