Մատչելիության հղումներ

112 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է դատական նիստի ժամանակ


Դատական նիստին ցանկանում էր մասնակցել «Հույս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը, սակայն պահակախումբը նրան եւ մեկ այլ քաղաքացու արգելեց դահլիճ մտնել:
Պահակախմբի անդամները «Մաքսլիբերթի»-ին հրաժարվեցին բացատրություններ տալ, իսկ Կարեն Հակոբյանի վկայությամբ՝ պահակներից մեկը պատճառաբանել է, թե իրենց «մազերն ու մորուքը շատ երկար են»:

Երբ դատախազության պահանջով դատարանում ցուցադրվեց Ռազմիկ Սարգսյանի՝ իր եւ իր ընկերների դեմ տված ցուցմունքների տեսագրությունը, ամբաստանյալների դատապաշտպանները ցուցադրաբար դուրս եկան դահլիճից՝ պատճառաբանելով, թե ցուցմունքը կորզվել է անօրինական ճանապարհով՝ ծեծով եւ սպառնալիքներով:

Դատավարության ժամանակ կտրուկ վատացավ 112 օր առաջ հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի առողջական վիճակը: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ դատապաշտպանների եւ լրագրողների մուտքն արգելված է:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG