Մատչելիության հղումներ

Ղարաբաղում խաղատները դուրս են բերվել բնակավայրերից


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի որոշմամբ, այսուհետ կազինոները եւ խաղատները պետք է գործեն բնակավայրերից դուրս:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, խորհրդարանը փոփոխություններ է մտցրել օրենսդրությունում, որոնց համաձայն կազինոները եւ խաղատները այսուհետ պետք է դուրս բերվեն բնակավայրերից առնվազն 1 կիլոմետր հեռավորության վրա:

Խորհրդարանի մեկ այլ որոշմամբ, Ղարաբաղի խորհրդարանի աշխատակազմի անդամները պետք է անպայման ծառայած լինեն բանակում եւ նրանց տարիքը չպետք է լինի 65֊ից բարձր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG