Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցելու է դեկտեմբերի 7-8-ին Մեքքայում կայանալիք «Իսլամական կոնֆերանս» կազմակերության արտահերթ գագաթնաժողովին, որի օրակարգում ընդգրկված են իսլամական ժողովուրդների հրատապ խնդիրները եւ դրանց կարգավորման ուղիները:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, սակայն, նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, թե տեղյակ չեն Մեքքա կատարելիք այցից: Փոխարենը, դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսված են Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպումները մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG