Մատչելիության հղումներ

Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանությունների առջեւ անցել են բողոքի ցույցեր


Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» (ՂԱԿ) ակտիվիստները չորեքշաբթի օրը ցույցեր են անցկացրել Բաքվում Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դեսպանությունների առջեւ՝ բողոքելով Կալիֆորնիայի Մոնտեբելլոն եւ Ստեփանակերտը քույր-քաղաքներ դարձնելու նախաձեռնության դեմ:

«Թրենդ»-ին ՂԱԿ գրասենյակից հայտնել են, որ ոստիկանության ներկայացուցիչները կազմակերպության ակտիվիստներին թույլ չեն տվել մոտենալ Բաքվում Ֆրանսիայի դեսպանությանը, որից հետո ՂԱԿ ներկայացուցիչները դեսպանության դռների եւ պատուհանների վրա ձվեր են նետել: Ստեղծված քաշքշուկի արդյունքում կազմակերպության 3 ներկայացուցիչներ կալանավորվել են:

Գրեթե նույն սցենարը կրկնվել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանության առջեւ, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մեկ ներկայացուցչի:

Այստեղ, սակայն, ակցիայի մասնակիցներին հաջողվել է ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչներին փոխանցել իրենց բանաձեւը, որում ՂԱԿ-ը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին «չցուցաբերել Ադրբեջանի շահերին հակասող ոչ օբյեկտիվ դիրքորոշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG