Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվանից Ռուսաստանը գրեթե կրկնապատկելու է Հայաստանին վաճառվելիք գազի գինը


2006 թվականից Ռուսաստանը Հայաստանին եւ Վրաստանին գազը վաճառելու է 110 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց», - երեքշաբթի օրը հայտարարել է «Գազպրոմ» ընկերության վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը:

«Սա տնտեսություն է, ոչ թե քաղաքականություն», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Ներկայումս, հիշեցնենք, Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 60 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ը նաեւ հաղորդում է, որ հաջորդ տարվանից Ռուսաստանը Բալթյան երկրներին գազը կվաճառի 120֊-125 դոլարով, իսկ Մոլդովային՝ 150֊-160 դոլարով:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG