Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով նոյեմբերի 27-֊ին կայացած հանրաքվեի վերջնական արդյունքները, ընդունված համարեց «Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Միաժամանակ հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքները, ըստ որոնց նախագծին «կողմ» է քվեարկել 1 միլիոն 411 հազար 711 մարդ, «դեմ»՝ 82 հազար 18 մարդ:

Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 514 հազար 307 քաղաքացի:

Հանձնաժողովի անդամ, «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանը հրաժարվեց ստորագրել արձանագրությունը:

Ընդդիմությունը չի ընդունել սահմանադրական հանրաքվեի արդյունքները:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG