Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊-ի Պետդեպարտամենտը՝ հայաստանյան հանրաքվեի մասին


Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական գործերի բյուրոն երեքշաբթի օրը գնահատական է տվել նոյեմբերի 27֊-ին Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեին:

Հաղորդագրության մեջ նշում է. - «Միացյալ Նահանգները հանրաքվեի դրված դրույթները դիտում է որպես Հայաստանում դեմոկրատական ինստիտուտները ուժեղացնելու ունակ դրույթներ:

Մենք կիսում ենք Եվրախորհրդի մտահոգությունը, ըստ որի դիտորդները հարցականի տակ են առել Հայաստանի կառավարության հաղորդած հանրաքվեի մասնակցության տվյալները:

Մենք նաեւ ափսոսանք ենք հայտնում, որ Հայաստանի կառավարությունը որոշեց չհրավիրել ԵԱՀԿ֊-ի Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի դիտորդներին, որոնք կարող էին քվեարկության արդյունքների ավելի մեծ արժանահավատություն ապահովել:

Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը քննել Եվրախորհրդի զեկույցները լուրջ խախտումների ու կեղծիքների մասին:

Ակնհայտ է, որ ընտրական գործընթացը բարելավվելու տեղ ունի մինչեւ 2007-֊2008 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:

Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության հետ՝ իրականացնելու համար ժողովրդավարության ամրամպնդմանն ուղղված միջոցառումների մի փաթեթ, որի նպատակն է ապահովել ազատ եւ արդար ընտրություններ 2007-֊2008 թվականներին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG