Մատչելիության հղումներ

Վրաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել Վրաստանի պետական պարտքի մարման շուրջ


Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ կայացած բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի՝ Ադրբեջանին ունեցած շուրջ 16 միլիոն դոլարի պետական պարտքի մարման մասին:

Ադրբեջանի ֆինանսների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ Մարդան Մարդանովը ANS հեռուստաընկերությանը հայտնել է, որ վրացական կողմը արդեն պատրաստել է դրա համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

«Պաշտոնական Թբիլիսիի հետ մենք համաձայնության ենք եկել պարտքի մարման բոլոր մանրամասների շուրջ: Համապատասխան բոլոր փաստաթղթերը արդեն ներկայացվել են կառավարություն, որից հետո դրանք կներկայացվեն Ադրբեջանի նախագահի հաստատմանը», - ասել է Մարդանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG