Մատչելիության հղումներ

«Պորա»-ն ցույց է անցկացնելու Կիեւում Ադրբեջանի դեսպանության առջեւ


Ուկրաինայի «Պորա» քաղաքացիական կազմակերպությունը, որը երկրում «նարնջագույն հեղափոխության» առաջամարտիկն էր, նախատեսում է այսօր բողոքի ակցիա անցկացնել Կիեւում Ադրբեջանի դեսպանության առջեւ:

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունից «Ռեգնում» գործակալությանը հայտնել են, որ ակցիայի մասնակիցները մտադիր են պահաջել «դադարեցնել Բաքվում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունները եւ հետապնդումները»:

Շաբաթ օրը ադրբեջանական «Ազադլիգ» ընդդիմադիր դաշինքի կողմից կազմակերպված արտոնված հանրահավաք-երթի ժամանակ ընդհարումներ էին տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների ու Բաքվի ոստիկանության միջեւ, որի արդյունքում կային տուժածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG