Մատչելիության հղումներ

Իգոր Գեորգաձե. «2006֊-ը Սահակաշվիլիի իշխանության վերջին տարին է»


Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն հայտարարել է, թե 2006 թվականը նախագահ Միխեիլ Սահակաշվիլու իշխանության վերջին տարին է լինելու:

«Իզվեստիա» թերթի հարցազրույցում Գեորգաձեն խոստացել է «միավորել ազգը եւ հասցնել Վրաստանը վաղաժամկետ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վիճակի»:

Գեորգաձեն պնդել է, որ իր ստեղծած «Արդարություն» կուսակցությունը, որի գրասենյակը անցած շաբաթ բացվել է Մոսկվայում, ունի 21 հազար անդամ:

Իգոր Գեորգաձեն մեղադրվում է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ եւ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտարարված է հետախուզման մեջ:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG