Մատչելիության հղումներ

Վրաստանը ի վերջո կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին


Վրաստանը հետեւողական ջանքեր է գործադրում ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ: Բրյուսելում երեկ ՆԱՏ0-ի գլխավոր քարտուղար 3աափ դե Հոոփ Սխեֆերն ընդունել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելուն:

«Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, որ ՆԱՏՕ-ն կաջակցի Վրաստանին անհրաժեշտ եւ շատ դժվար բարեփոխումներն իրականացնելու հարցում: Դա շատ երկար ճանապարհ է, սակայն ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել», - հանդիպումից հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը:

3աափ դե Հոոփ Սխեֆերը նաեւ նշել է, որ «Վրաստանի անդամակցության հնարավորությունը երաշխավորված է»: Միեւնույն ժամանակ, նա որեւէ կոնկրետ ժամկետ չի նշել՝ հասկացնելով, որ գործընթացը կարող է տարիներ տեւել, երկիրը պարտավոր է դժվարին ու երկար ճանապարհ անցնել՝ զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասցնելու, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին մեծ ոգեւորությամբ է խոսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 3աափ դե Հոոփ Սխեֆերի հետ իր հանդիպման մասին. - «Սա չափազանց կարեւոր օր է Վրաստանի համար: Մենք ներկայացրել ենք մեր քաղաքականությունը ՆԱՏՕ-ի խորհրդին»:

«Դռները մեր առջեւ բաց են, մեզ հավաստիացրել են, որ որեւէ երրորդ երկիր իրավունք չի ունենա խոչընդոտել ՆԱՏՕ-ին միանալու մեր ծրագրին, ինչը նույնպես կարեւոր հանգամանք է մեզ համար», - ասել է Վրաստանի վարչապետը:

Բրյուսելում վերլուծաբանները նշում են, որ ՆԱՏՕ-ում շատերն են ողջունում Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության գաղափարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG