Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երկուշաբթի օրը լրագրողներից ասաց, թե երեկ անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մարդկանց «մասնակցության վերաբերյալ տվյալները այնքան ակնհայտ են, որ դրանք կասկածի տակ դնել հնարավոր չէ»՝ թեկուզ հաշվի առնելով արձանագրված խախտումները:

Հարցին, թե նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ընտրություններն անցել են ազատ, արդար եւ թափանցիկ, Թորոսյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ անթերի ընտրություն Հայաստանում հնարավոր չէր, որ լիներ»:

«Բայց մեկ բան ակնհայտ է», - շարունակեց նա, - «որ հրապարակված թվերը ցույց են տալիս, որ խախտումների, թերությունների ամենամանրակրկիտ հաշվի առնելու դեպքում անգամ որեւէ ձեւով հանրաքվեի արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել»:

Խորհրդարանի փոխխոսնակը ասաց, թե որեւէ թիվ վիճարկելու համար անհրաժեշտ են փաստեր եւ փաստաթղթեր, դրանց անաչառ քննարկում: «Բայց միեւնույն է՝ հանրաքվեի արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել», - կրկնեց նա:

Իսկ հարցին, թե ինչպես է վերաբերում ընդդիմության տվյալներին, թե հանրաքվեին մասնակցել է ընդամենը շուրջ 400 հազար մարդ, Թորոսյանը արձագանքեց. - «Հումորով»:

«Եթե ես ասում եմ հումորով եմ վերաբերվում, դա ամենալուրջ հիմքերով եմ ասում», - ավելացրեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG