Մատչելիության հղումներ

Անկարային անհանգստացնում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների փաթեթում երկքաղաքացիության մասին դրույթը


Անկարան անհանգստացած է Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների նախագծում երկաքաղաքացիության հնարավորություն նախատեսող հոդվածի կապակցությամբ:

«Զաման»-ի փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրները նշել են, թե այդ հոդվածը երկաքաղացիության իրավունք է տալիս Թուրքիայի հանդեպ բացասական տրամադրված հայկական սփյուռքի «ֆանատիկոս ներկայացուցիչներին», ովքեր բավական մեծ ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքականության վրա:

«Եթե այդ բարեփոխումները ընդունվեն, ապա հայկական սփյուռքը, հատկապես քվեի իրավունք ստանալուց հետո, կավելացնի իր ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա: Դա բացասաբար կանդրադառնա Անկարա - Երեւան հարաբերությունների վրա», - ասել է թերթի աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG