Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանը ձգտելու է 2008 թվականին ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանալ


Վրաստանի վարչապետ Զորաբ Նողաիդելու գլխավորած կառավարական պատվիրակությունը երկուշաբթի մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունենալու Եվրամիության, Եվրահանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Քննարկվելու են Եվրամիության հետ Վրաստանի հարաբերությունների խորացմանը, Եվրահանձնաժողովի կողմից հատկացվող ֆինանսական օգնության արդյունավետ օգտագործմանը, Եվրամիության նոր հարեւանության ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկին առնչվող հարցեր: Մենք նաեւ քննարկելու ենք Հարավային Օսիայում հակամարտության կարգավորման լայնածավալ ծրագիրը, եւ այս հարցում ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը», - ըստ ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության, Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է Զուրաբ Նողաիդելին:

Վրաստանի եվրաինտեգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեն, իր հերթին, հայտնել է, թե ՆԱՏՕ-ի հետ քննարկվելու են Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման ծրագիրը: Բացի այդ, նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում արծարծվելու են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հետ կապված հետագա քայլերը:

«Այս ամենի նպատակը Վրաստանի կողմից 2008 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանալն է», - հայտարարել է Բարամիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG