Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վիեննա


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկուշաբթի մեկնել է Վիեննա՝ մասնակցելու Ավստրիայի Գիտությունների ակադեմիայում կայանալիք «Կովկասյան այբուբենների ստեղծումը իբրեւ պատմական մշակութային երեւույթ» թեմայով միջազգային գիտաժողովին՝ նվիրված հայոց գրերի գյուտի 1600-ամյակին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգի փոխանցմամբ, գիտաժողովի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կողջունի մասնակիցներին։ Քառօրյա գիտաժողովի ընթացքում հայ եւ օտարազգի գիտնականներն ու հոգեւորականները կներկայացնեն մեկ տասնյակից ավելի զեկույցներ կովկասյան այբուբենների առանձնահատկությունների եւ մասնավորապես հայոց գրերի, դրանց նշանակության ու դերի մասին։

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի եւ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Վեռներ Զայփթի նախաձեռնությամբ միջազգային գիտաժողովը կազմակերպել են Ավստրիայի Գիտությունների ակադեմիան, Վիեննայի համալսարանի բյուզանդագիտության բաժինը եւ գիտական ուսումնասիրություններով զբաղվող Ավստրահայկական ուսանողական ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG